Search
Close this search box.

ՀՀԿ նախկին պատգամավորի սեքս սկանդալի ու 100.000 դոլարի գործը դատարանում է

Շատերը կհիշեն, թե ինչպես ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտնվել էր սեքս սկանդալի կենտրոնում: Մամուլում անգամ հրապարակումներ էին եղել, թե նա սկայպով շփվել է 14-ամյա ռուս աղջկա հետ, մինչդեռ այդ լուրերը ավելի ուշ հերքվեցին: Պարզվեց՝ Սահակյանը շփվել է 24-ամյա աղջկա հետ, իսկ սեքս սկանդալ սարքելու մտահղացումը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին եւ նրա ընկեր Հայկ Սարգսյանին էր: Նրանց երկուսի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Այսօր արդեն գործը դատարանում է, եւ մեղադրական եզրակացությունը շատ հարցերի պատասխաններ է տալիս: Ըստ այդմ՝ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով, Հայկ Հենրիկի Սարգսյանի և քննությամբ չպարզված այն անձանց հետ նախնական համաձայնությամբ , 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին, համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել և պահել են վերջինիս վերաբերյալ ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություներ: Այնուհետև, Հովհաննես Սահակյանի մասին նշված արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով, նույն ժամանակահատվածում նրանից պահանջել են իրենց տալ 47.222.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել: Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով, Տիգրան Սամվելի Առաքելյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին, համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել և պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություներ: Այնուհետև, Հովհաննես Սահակյանի մասին նշված արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով, նույն ժամանակահատվածում նրանից պահանջել են իրենց տալ 47.222.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել: Գործը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը, առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:

Please enter a valid URL