Search
Close this search box.

«Փաստ». «Կողքից դիտող» Նավասարդ Կճոյանը կմասնակցի՞ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

«Փաստ» թերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որպես պաշտոնական պատճառ նշել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, այդ իսկ պատճառով որոշվել է գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Սակայն փաստը մնում է փաստ, որ հավաքն ինքնին արտահերթ է. Մայր Աթոռը ամեն դեքպում որոշել է արձագանքել ստեղծված իրավիճակին: Մեր տեղեկություններով, ժողովը ցուցարարների գործողությունները դատապարտող հայտարարություն կընդունի՝ Կաթողիկոսին սատարող նոտաներով:

Ի դեպ, ժողովին ներկայության (կամ բացակայության) ու պահվածքի միջոցով վերջնականապես կհստակեցվեն նաև թեմերի առաջնորդների և խորհրդի այլ անդամների դիրքորոշումները:

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, երեկ Մայր Աթոռում դեռևս տեղյակ չէին, թե արդյոք ժողովին կմասնակցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը, ով այս օրերին չափազանց պասիվ է ու մնում է «կողքից դիտողի» դերում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL