«Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ոստիկանական զորքերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ոստիկանության զորքերը չափից շատ են, նախարարը պատասխանել է, որ ոստիկանական զորքրեն իրենց թվաքանակի սահմանում են, իսկ անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ են ման գալիս:
Նախարարն անդրադարձել է նաև սահմանին տիրող իրավիճակին՝ հավաստիացնելով, որ իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է .«Իրավիճակը սահմանին վերահսկելի է, ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ»: