Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի մարզչական կազմից հեռացրել է Օգնեն Վուկոյեւիչին, որը հիմնականում զբաղվում է մրցակից թիմերի ուսումնասիրությամբ:
Պատճառն այն է, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Ռուսաստան – Խորվաթիա խաղից հետո նա տեսագրություն է տեղադրել իր ինստագրամում, որտեղ թիմի պաշտպան Դոմագոյ Վիդայի հետ հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է Ուկրաինային ու Կիեւի «Դինամոյին»:
Այն մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, քանի որ Ռուսաստանում դա ընդունել էին որպես սադրանք եւ վիրավորանք: Խորվաթիայի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը հետագայում հայտարարել էին, որ իրենք պարզապես կատակել են, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ դա վիճելի հարց է:
Պարզվում է, որ այդ տեսագրությունը նկարահանել է Օգնեն Վուկոյեւիչը, այդ իսկ պատճառով նա ազատվել է աշխատանքից: Դոմագոյ Վիդային խիստ նկատողություն է հայտարարել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որը որակազրկում այն խաղացողներին, որոնք քաղաքական հայտարարություններ են կատարում: