Search
Close this search box.

Ինքնասպան է եղել «Ճվճվ Արոյի» աները՝ «Գազի Կոլյան»

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Կայքի տեղեկություններով՝ որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Please enter a valid URL