Search
Close this search box.

Բրյուսելում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրյուսելում հուլիսի 11-ին կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմամ Մամեդյարովի հանդիպումը, ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ,  սա ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:

Please enter a valid URL