«Red Eagles» ֆան-շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոչընդոտում է «Փյունիկ»-ի մարզումներին։
«Հայկական ֆուտբոլում անկումն ու ճգնաժամը շարունակում է խորանալ: Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց մարզաբազայի։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Փյունիկ» մարզադպրոցը և, փաստացի, «Փյունիկ»-ին զրկել մարզումներ անցկացնելու հնարավորությունից՝ նրանց վռնդելով մարզադպրոցից։
Որպես լուծում՝ առաջարկվել է գնել մարզադպրոցը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստիպված մարզումներն անցկացնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում»,- նշված է հայտարարության մեջ։