Search
Close this search box.

Լեգենդների խաղ Երևանում. Լատինական Ամերիկայի թիմը հաղթանակի հասավ Եվրոպայի նկատմամբ

Այսօր` հուլիսի 8-ին, Երևանում կայացավ երկար սպասված լեգենդների խաղը: Միմյանց դեմ էին դուրս եկել Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը, գրում է armsport.am-ը:

Հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Երևան: Իրենց մասնակցությունը խաղին ունեցան Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլք։

Որպես Լատինական Ամերիկայի թիմի գլխավոր մարզիչ հանդես եկավ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, իսկ Եվրոպայի թիմի մարզիչն էր Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խաղը, ինչպես սպասվում էր անցավ գոլառատ պայքարում ու ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով: Ռոնալդոյի թիմից գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էլ Ռոսարիոն: Եվրոպայի թիմից գոլով աչքի ընկան Ֆիգոն և Ջորկաեֆը:

Խաղին մասնակցեցին նաև հայ ֆուտբոլիստներ: Եվրոպայի թիմի դարպասն առաջին կեսում պաշտպանեց Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև երկրորդ կեսին մասնակցեց Խորեն Հովհաննիսյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

 

Please enter a valid URL