Էկզոմոլորակը գտնվում է մեզանից 600 լուսային տարի հեռավորության վրա:
Նոր մոլորակը կոչել են EPIC 211945201b կամ K2-236b, և այն 27 անգամ մեծ է Երկրից՝ գրում է hronika.info-ն:
Առաջին անգամ երկնային մարմինը նկատվել է Kepler աստղադիտակով, սակայն հնդիկ գիտնականների խումբը հաստատել է, որ դա մոլորակ էր, այլ ոչ թե երկնաքար կամ այլ տիեզերական օբյեկտ:
Մոլորակը շատ արագ է պտտվում արևանման աստղի շուրջը, ուստի տարին այնտեղ տևում է ընդամենը 19,5 երկրային օր: . K2-236b-ը մոտ յոթ անգամ ավելի մոտ է իր աստղին, քան Երկիրն արևին: Սա նշանակում է, որ մոլորակի մակերեսի վրա ջերմաստիճանը կարող է լինել մոտավորապես 600 աստիճան C, և քիչ հավանական է, որ այնտեղ կյանք լինի: