Search
Close this search box.

Որևէ մեկը չի կարող ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չընդունել. փոխնախարար Զարուհի Բոթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուշադրությո՛ւն։
Հարգելի՛ ծնողներ, հարգելի՛ քաղաքացիներ, թույլ մի՛ տվեք, որ խտրականություն կիրառեն ձեր նկատմամբ։ Որևէ մեկը չի կարող ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չընդունել, նպաստի կամ հաշմանդամության ճանաչման համար գումար ուզել, եթե դուք դա թույլ չտաք։ Գրավոր պարզաբանում ուզեք այդ կառույցներից, եթե չեն տալիս, ահազանգեք համապատասխան մարմիններին՝ ԿԳՆ, քաղաքապետարան կամ մարզպետարան, ՀՀ Աշխատանքի և սոց հարցերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ոստիկանություն։

Please enter a valid URL