Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում:
Կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ տեղեկությունները, թե տեղի է ունեցել պայթյուն, իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ մի քանի երեխաներ Վարդավառի օրը նշելու կապակցությամբ ջուր են լցրել նշված ավտոմեքենայի ուղղությամբ, ու վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։