Search
Close this search box.

Գագիկ Համբարյան. «Շիրակի պետհամալսարանի «միջոցառումային» թալանը». (փաստաթղթեր և տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ և վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանը 2016 թ-ի հուլիսին, ժառանգելով 500 միլիոն դրամ պրոֆիցիտով ուսումնական հաստատություն, արդեն 2017 թ-ի դեկտեմբերին այն տարրականորեն սննկացրել էր. բուհն այդ ժամանակ արդեն ուներ 242 273 000 դրամ պարտք…
Բազմաթիվ գրառումներում մանրամասն և ապացույցներով ներկայացրել եմ Սահակ Մինասյանի կողմից ՇՊՀ-ն թալանելու տարբեր մեխանիզմները…
ՇՊՀ-ը թալանելու կարևորագույն մեխանիզմներից է եղել նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը և դրանց համար ահռելի գումարների դուրս գրումը բուհի բյուջեից…
Այսպես,ՇՊՀ ուսխորհրդի արդեն նախկին նախագահ Արմեն Մելքոնյանի հարցմանն ի պատասխան 2018 թ-ի ապրիլի 10-ին համալսարանի այդ ժամանակվա պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը մի փաստաթուղթ է ներկայացրել ,ըստ որի` 2016 թ-ի օգոստոսի 3-ից մինչև 2018 թ-ի մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում ՇՊՀ բյուջեից ուսանողական խորհրդին տված ֆինանսական հատկացումները և ուսանողների ներկայացված ծրագրերի հիման վրա կազմակերպված միջոցառումների հիման վրա արված ծախսերը կազմել են 3932150 դրամ(տե՛ս փաստաթուղթը)… Սակայն 2018 թ-ի մայիսի 16-ին Արմեն Մելքոնյանը մի այլ դիմումով խնդրում է իրեն տրամադրել նաև այդ միջոցառումների վրա ծախսած գումարների հաշիվ-ապրանքագրերը և ՀԴՄ կտրոնները որպես ապացույց, որ այդ ահռելի գումարների ծախսերն իրոք օրինական են և կատարվել են,ինչպես նաև տեղեկացրել է բուհի ղեկավարությանը,որ շատ միջոցառումներ,որոնք կազմակերպվել են տեղ չեն գտել Երվանդ Սերոբյանի տրված փաստաթղթում,որոնք սակայն եղել են Սահակ Մինասյանի 2016-17 թթ-ի հաշվետվության մեջ…Օրինակ՝ “2017 թ-ի մայիսի 28-ին, 2017 թ-ի մայիսի 21-ին,2017 թ-ի մայիսի 8-ին, Սուրբ Սարգսի տոնին նվիրված և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները և նրանց հատկացված ծախսերը” (տե՛ս փաստաթուղթը)…ՈՒԽ նախագահը նաև խնդրել է ռեկտորի պարտականությունները կատարողին տրամադրել 2016 թ-ի երկրորդ կեսից մինչև 2018 թ-ի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՈւԽ-ի ֆինանսական հատկացումների և ծախսերի մասին տվյալները (համապատասխան հաշիվ ապրանքագրերով, գնումների և կնքված պայմանագրերի կրկնօրինակներով)…Այս հարցմանը պարոն Սերոբյանը պատասխանում է հունիսի 25-ին և ,չզարմանաք,պատասխանում է,որ “Ձեր կողմից նշված ամսաթվերին որևէ միջոցառման համար ՇՊՀ-ի հիմնադրամի կողմից ծախսեր չեն կատարվել” (տե՛ս փաստաթուղթը)… Հետաքրքիր է, ի՞սկ ով է արել այդ ծախսերը…Ո՞վ է այդքան գումարներ տրամադրել ՈՒԽ-ի նախկին երկու նախագահներին` այդ միջոցառումները կազմակերպելու համար…Զավեշտալի փաստ՝Սահակ Մինասյանի բուհ մտնելուց ընդամենը մի քանի օր անց՝օգոստոսի 3-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բուհի բյուջեից 1157900 դրամ է դուրս գրվել՝ “Ինտելեկտուալ ճամբարի” անցկացման համար (տե’ս փաստաթուղթը)… Ըստ հավաստի տեղեկությունների` այդ միջոցառման համար դուրս գրված գումարների համար որևէ հաշիվ-ապրանքագիր և ՀԴՄ կտրոն մինչև հիմա չի ներկայացվել…
Իսկ ՇՊՀ ռեկտորի ՊԿ Երվանդ Սերոբյանի տրամադրված վերջին կեղծ տեղեկությունը բացահայտելու համար մի օրինակ բերեմ…Պարոն Սերոբյանի պնդմամբ ստացվում է,որ, օրինակ, այս տարվա Սուրբ Սարգսի տոնին ՇՊՀ բյուջեից գումար չի տրամադրվել ՈՒԽ-ին…Իմ ձեռքի տակ կա “ՇՊՀ ՈՒԽ նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի և Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ձեռք բերված նյութական միջոցների փոխհատուցելու համար” զեկուցագիրը (տե՛ս փաստաթուղթը),որի վրա կա ռեկտորի ստորագրությունը և այդ զեկուցագիրը հաշվապահություն ուղերկելու գրությունը,որտեղ “չեն առարկել” տրամադրելու այդ գումարները, ինչպես նաև ՇՊՀ-ի “Համալսարանական լրագրի” տեսանյութը Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառման անցկացման վերաբերյալ (տե՛ս https://www.youtube.com/watch?v=3p1G64wIboM)
Այս փաստերն ապացուցում են,որ Երվանդ Սերոբյանի տրամադրած տեղեկությունը կեղծ է…Սա ընդամենը մի օրինակ է…
Ռեկտորի ՊԿ-ն իր նախորդի պես իրոք մտածում է,որ բոլորը միամիտ են և պրիմիտիվ…Այսպիսի կեղծ տեղեկությունները բումերանգով հարվածելու են հենց նույն ապատեղեկատվությունը տարածողներին…
Այս ամենից կարելի է եզրակացնել,որ կամ Երվանդ Սերոբյանին խաբում է Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝բուհի գլխավոր հաշվապահ Ռաֆֆի Քալաջյանը,ով արդեն ապացուցված է,որ աշխատաժամերին շատ դեպքերում գտնվում է ոչ թե ՇՊՀ-ում,այլ Սահակ Մինասյանի մոտ՝ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում և այս կեղծ տեղեկությունը հենց նա է տրամադրել,կամ էլ ռեկտորի ՊԿ Երվանդ Սերոբյանը համագործակցում է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և ամեն ինչ անում է,որ թաքցնի վերջինիս անօրինականությունները և հանցագործությունները…Այլ կերպ չի կարելի բացատրել պարոն Սերոբյանի կողմից տրամադրված կեղծ տեղեկությունները…
Հ.Գ.Իսկ այս ընթացքում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի երկու ներկայացուցիչները,ովքեր Սերոբյանին “չվնասելու” և Մինասյանից անկախ ձևացնելու համար մեկ ամիս առաջ արձակուրդ էին գնացել, արդեն վերադարձել են աշխատանքի…

 

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL