Search
Close this search box.

«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել. նա ստացիոնար բուժում էր ստանում

Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով, երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:

«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից  ստացիոնար բուժում է ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշեց Ջանոյանը և հավելեց, որ հետաքննություն է կատարվում և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:

Ջանոյանն ընդգծեց, որ դեռևս քննություն է կատարվում և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո:

Please enter a valid URL