Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ-ականները կրկին հավաքվել են Ավշարում. «Սպասում ենք տեսնենք՝ բոլորի՞ս են ձերբակալում»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։ Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթև» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս կարող էր։

«Կարող էր։ Հավաքի ֆորմատն ու տրամաբանությունը բոլորովին այլ էին․ իրար հետ մոտիկից շփվել-խոսել ենք, այսպես ասած՝ «ընտանեկան մթնոլորտում», հետո էլ՝ մենք դեռ սպասում ենք տեսնենք ինչ է լինում՝ բոլորի՞ս են ձերբակալում, թե՞, հնարավոր է, մի քանիսին թողնեն ազատության մեջ»,- սև հումոր արեց մեր զրուցակիցը։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, ներկա չի եղել․ նա այս օրերին Հայաստանում չէ։ Մնացածները՝ Դերժավայի Արկադի, Հակոբ Բեգլարյան, քաղաքական կորպուս, ներկա են եղել»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL