«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։
Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանի հետ, հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Օհանյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել նաև «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում։
Կապանյան թիմում Գևորգը նորեկ չէ, քանի որ 2016/17 մրցաշրջանում «Գանձասարի» կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Հավելենք, որ Օհանյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում նա անցկացրած 15 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։