Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարեկամ, կասկածից դուրս է, որ այս օրերի մեր գլխավոր հարցերը երկուսն են: Առաջին, արմատախիլ անել կոռուպցիան և խստագույն պատիժ սահմանել առաջին կարգի կոռուպցիոն վիրուսակիրների նկատմամբ՝ կազմակերպչի /Ս.Ս./ ընդգրկումով, անպայման: Այստեղ նկատի ունեմ և մարտի մեկը, և Սարի թաղի ոստիկանական գործողությունը՝ ժողովրդի դեմ: Երկրորդ, Ազգային Ժողովի ընտրությունները նշանակել ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ընտրությունների տեղափոխումն ավելի ուշ ժամանակներ չի բխում մեր պետության շահերից՝ ներքին ու արտաքին հանգամանքներով պայմանավորված: Եթե կորցնենք դրական արտաքին ֆոնը, կկանգնենք աղետի առաջ»: