Search
Close this search box.

Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո ազատ է արձակվել

Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, «Ազատությանը» տեղեկացրել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ ինը ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, որը գտնվում է Երևանի Թումանյան 11 հասցեում, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Please enter a valid URL