Search
Close this search box.

Տրագիկոմեդիան Շիրակի պետհամալսարանում շարունակվում է. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանը պատրաստվում է նոր ռեկտորի ընտրություններին…Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի “ցտեսությունից” և հոգաբարձուների նախկին խորհուրդը ցրելուց հետո շատերը կարծում էին,այդ թվում նաև ԿԳ նախարարությունում,որ ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները կմտնեն օրինական դաշտ և ամեն ինչ բուհում կարվի “ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին” օրենքին և համալսարանի կանոնադրությանը համաձայն…Սակայն բուհի կողմից հոգաբարձուների խորհրդի 6 ներկայացուցիչների ընտրության նախապատրաստական աշխանաքները ևս մեկ անգամ ապացուցեցին,որ օրինականությունը և ՇՊՀ-ում ղեկավարող մարդիկ անհամատեղելի են…Պատճառները. ՇՊՀ-ն ղեկավարվում է մի մարդու կողմից,ով վարչական փորձ չունի,չգիտի բուհի կանոնադրությունը(ռեկտորի պարտականություններ կատարող Ե.Սերոբյանը ուսանողների հետ հանդիպմանը ուղղակի ցնցեց բոլորին՝ հայտարարելով,որ,այո՛,բուհն ունի կանոնադրություն, բայց իրենք դեկանների ընտրության ժամանակ առաջնորդվում են բուհում ձևավորված ավանդույթներով…Իսկ Սոցիակալան գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սույն թվի փետրվարի 5-ի խորհրդի նիստին մասնակցելիս էլ հայտարարեց,որ ՇՊՀ կանոնադրությունը ապագայի համար է գրված…),իսկ ղեկավար մարմիններում էլ մնացել են Սահակ Մինասյանի կադրերը,ովքեր առաջնորդվում են իրենց կուռքի՝ կրթական գործի Կոլումբոս՝ Մինասյանի բեսպրեդելության սկզբունքներով…Պատահական չէ,որ այդ մարդկանցից շատերը աշխատանքային ժամերին ոչ թե գտնվում են ՇՊՀ-ում,այլ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում…
Ինչպես ևս սպասվում էր,բուհի կողմից հոգաբարձուների խորհրդի 6 անդամների ընտրություններն ի սկզբանե անցան խայտառակ պայմաններում և մթնոլորտում… Նախ,խախտելով բուհի կանոնադրությունը,տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով կատարվեցին..Այո՛,նորմալ մարդու,առավել ևս բուհի հետ առնչություն ունեցողի համար սա աբսուրդ է,բայց ոչ ՇՊՀ-ում… Օրինակ՝Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում,իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում…Սա արդեն խայտառակություն է…Բայց սա դեռ վերջը չէ.պարզվում է,ամբիոններում տեղի ունեցած ընտրությունները ևս անցկացվել են այնպես,ինչպես որոշել են ամբիոններում…Օրինակ՝որոշ ամբիոններում ամեն մարդ ունեցել է մեկ ձայնի իրավունք,այսինք՝ եթե մեկը թեկնածուի օգտին ձայն է տվել,ապա հաջորդ թեկնածուին օգտին չի կարողացել կրկին կողմ քվեարկել,իսկ եղել են ամբիոններ որտեղ ամբիոնի յուրաքանչյուր անդամ բոլոր առաջադրված թեկնածուներին կողմ է քվեարկել…Սա արդեն խայտառակություն չէ,այլ ողբերգություն է…Որոշ ամբիոններում էլ թեկնածուների առաջադրման կրկնակի ընտրություններ են տեղի ունեցել..Երևի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուները որոշ մարդկաց դուրերը չի եկել և որոշվել է կրկին առաջադրում և քվեարկություն անցկացնել…Օրինակ՝կրկնակի ընտրություններ կազմակերպվել են “Պատմության և փիլիսոփայության” ու “Հայոց լեզվի և գրականության” ամբիոններում…Զարմանալի է,բուհի կանոնադրությունում պարզ նշված է բուհի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության կարգը…Ի՞նչն է պատճառը,որ հասարակ գործընթացը ՇՊՀ-ում դարձել է աջաբ-սանդալ… Սակայն սա էլ դեռ ֆարսի վերջը չէր…

Ամենազավեշտալին սպասվում էր հուլիսի 3-ին տեղի ունեցած գիտխորհրդի նիստին,որը,ի դեպ,ոչ լեգիտիմ է…14 ամբիոններից ընտրված 22 թեկնածուներից գիտական խորհուրդը պետք է ընտրեր 6-ին…Ընտրության արդյունքներն ապշեցուցիչ են…Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից…Չզարմանաք,եթե ասեմ,որ այդ 2-ական թեկնածուները ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության…Այնպիսի տպավորություն է,որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկա…Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ,իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝70 տարեկանից անց են… Ընտրվածներից մեկը ամբիոնի վարիչ է, որի թեկնածությունն իրավունք չունեին քննարկելու՝ դուրս գալով համալսարանի և ֆակուլտետի կանոնադրությունների համապատասխան դրույթներից, սակայն ընտրվել է որպես հոգաբարձուների խորհրդի անդամ…

Ինչպես պնդում են շատերը, զարմանալիորեն չընտրվեց անգամ մեկ անձ, ով երբևէ հակասական վերաբերմունք է ունեցել Սահակ Մինասյանի նկատմամբ…Վերոնշյալ 22 անձանցից շատերը ունեին խիստ հակասական կարծիք նախկին ռեկտորի և ռեկտորի պարտականությունները կատարողի հանդեպ, սակայն պարզվեց որ “պատահականությունների սկզբունքով”, անգամ գործընթացին ընդգրկելով ուսանողներին, ընտրվեցին վերևից ուղղորդված և նախընտրելի մարդիկ…
Ինչպես տեսնում ենք,ՇՊՀ-ում ոչինչ չի փոխվել…Բուհի կանոնադրության ոտնահարումը շարունակում է դրայվ տալ Սահակ Մինասյանի “աշակերտներին”…Բեսպրեդելությամբ առաջնորդվելով՝ նրանք շարունակում են Սահակ Մինասյանի բուհ բերած մշակույթը…

Հետաքրքիր է, ինչպե՞ս է այս ամենին արձագանքելու ԿԳՆ-ն,քանի որ եթե նախկինում Սահակ Մինասյանը վայելում էր մեծն ստրատեգ Սերժ Ազատի անսահման հովանավորությունը և դրա համար նրան չէր կարող նույնիսկ կարգի հրավիրել ԿԳ նախարարը ,ապա այս իշխանությունները հայտարարել են,որ առաջնորդվում են օրենքի ուժով,որը ՇՊՀ-ում մեթոդաբար ոտնահարվում է…Վերը նշված փաստերը դրա վառ օրինակն են…

Գագիկ Համբարյան

 

Please enter a valid URL