Search
Close this search box.

«Գևորգ Կոստանյան երևույթը կորցնելով խիղճը՝ կորցրել է ամեն ինչ…». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեզանից յուրաքանչյուրի կարևորագույն պահանջը արդարության պահանջն է: Եվ կարևոր է, որ արդարության ապահովման ճանապարհին պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիարզորությունների շրջանակներում արդար գործեն:

Ես համամիտ եմ այն մոտեցմանը, որ արդարությունը մեր կյանքի կարևորագույն խաչմերուկն է և չափազանց կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին և իրավունքին համապատասխան:

Այս առումով մեր բոլորի կարևորագույն խնդիրն է օրինականության ապահովումը:

Այո՛, ես համամիտ եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ. «Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»:

Ցավոք, ինքս կյանքում առերեսվել եմ անարդարության հետ: Սեփական աչքերով եմ տեսել բարձրաստիճան պաշտոնյայի սոսկալի անպարկեշտ վարքագիծ: Տեսել եմ նաև այդ պաշտոնյայի «ինչ ուզեմ կանեմ» կամ «իմ դեմ խաղ չկա» արատավոր գործունեությունը և դրա սոսկալի ծանր հետևանքները:

Այո՛, գևորգ կոստանյան երևույթի ներկայությունը ցանկացած պաշտոնում անարգանք է արդի հայ հասարակության համար։ Ամենուր նա` գևորգ կոստանյան-ռուսական տապոռը կամ չագուչը, խառնակություն է ստեղծել, ասպատակել է շուրջբոլորը և մնացել է անպատիժ։ Առայժմ անպատիժ։

Այո՛, ամենավտանգավոր կենդանին աշխարհում՝ մարդն է… Գոնե սրանով մեղմացնում ենք մեր վտանգավոր լինելու աստիճանը: Չէ որ ունենք այսպես կոչված խիղճ, որը ոմանց «տանջում է», իսկ ոմանք էլ այն ընդհանրապես չունեն:

Իսկ երբ մարդը խիղճը կորցնում է, նրանից ամեն ինչ սպասելի է…

Այո՛, խիղճն այն սահմանն է որը տարանջատում է մարդուն գազանից, բայց, ցավոք, մեր հասարակությունում կան գևորգ կոստանյանի նման այնպիսի երևույթներ, որոնք ավելի շուտ գազան են քան մարդ:

Այո՛, խիղճը զգացմունք է, որն ունենում են բոլոր մարդիկ, սակայն չօգտագործելով այն մահանում է: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մարդու խիղճը մահանում է՝ մարդն էլ է մահանում:

Այո՛, երբ մարդը կորցնում է խիղճը՝ սկսում է անխղճորեն վարվել ամեն ինչի հետ՝ մարդկանց, առարկաների, նույնիսկ աշխատանքի նկատմամբ:

Մարդկանց հետ անխղճորեն վերաբերվել նշանակում է չօգնել մարդկանց, չցանկանալ մտնել նրանց դրության մեջ:

Առարկաների հետ անխիղճ վերաբերվել նշանակում է առարկան փչացնել, կոտրել:

Իսկ աշխատանքի հանդեպ անխիղճ լինել նշանակում է աշխատել անփութորեն, աննվիրաբար աշխատել:

Այո՛ երբ մարդը կորցնում է խիղճը կորցնում է ամեն ինչ:

Եվ այո՛, գևորգ կոստանյան երևույթը կորցնելով խիղճը՝ կորցրել է ամեն ինչ…

Եվ իհարկե ժամանակը ցույց կտա, որ ես ճշմարիտ էի…

Please enter a valid URL