ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գորիսում «Դուխով» մակագրությամբ գլխարկ փոխանցեցին, որի առնչությամբ նա մի դիտարկում արեց։ Նա նշեց, որ վերջին շրջանում նկատել է՝ այդ լոգոն առևտրային նպատակներով է օգտագործվում բուքմեյքերական ընկերությունների կողմից, ինչն իրեն մտահոգում է։ «Կոչ կանեի, որ այդպիսի նպատակներով չօգտագործվի այս լոգոն, առանց դրա էլ մարդիկ խաղադրույքների պատճառով բազմաթիվ խնդիր են ունենում։ Եթե այդպես շարունակվի, պետք է մտածենք այդ լոգոյի հետ ինչ անենք»,-ավելացրեց վարչապետ Փաշինյանը։