Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի անչափահաս բնակիչներ Էդիկ և Էդմոն Առուշանյանները հուլիսի 4-ից անհետացել էին անասնապահական ֆերմայից, որտեղ աշխատում էին ամառային արձակուրդների ընթացքում: Հուլիսի 5-ին ժամը 12-ի դրությամբ որոնողական աշխատանքները, որոնք իրականացնում էին մարզի փրկարարները և ոստիկանները, տվել են դրական արդյունք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիսի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը՝ եղբայրներին գտել են Չիլ և Արտանիշ գյուղերի հատվածում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում:
«Երեխաները ողջ և առողջ են՝ սովորական տրամադրությամբ: Այս պահին մենք փրկարարների, ոստիկանների հետ նրանց ուղեկցում ենք իրենց ծնողների մոտ»,-նշեց Շուշանյանը: