Search
Close this search box.

Հայաստանի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի Գրան Պրիում

Թբիլիսում մեկնարկած ըմբշամարտի Վ. Բալավաձեի եւ Գ.Կարտոզիայի Գրան Պրիում Հայաստանի մարզիկներն մրցումային առաջին օրը 4 մեդալ են նվաճել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

82 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ  Էդուարդ Սարգսյանը եզրափակիչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին եւ դարձել արծաթե մեդալակիր։

Բրոնզե մեդալ է նվաճել  հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։

Ազատ ոճայինների մրցաշարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ ահա 2013թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը փոքր եզրափակիչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուսթաֆա Քայային եւ մնացել առանց մրցանակի։

Please enter a valid URL