Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Քիչ առաջ Եվրոպական Խորհրդարանը կողմ քվեարկեց ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Արդյունքներ՝ Կոնսենտի (համաձայնության) քվեարկություն՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ Բանաձևի քվեարկություն՝ 598 կողմ, 52 դեմ, 27 ձեռնպահ»,- գրել է նա: