«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել է իր առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի որդու՝ Հուզայֆա ալ Բադրիի՝ Սիրիայում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվելու մասին, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով ԻՊ-ի պաշտոնաթերթը համարվող Amaq-ին։
Ըստ տարածված տեղեկության՝ ԻՊ առաջնորդի որդին մահացել է Հոմս քաղաքի մոտակայքում։ Չի բացառվում, որ Բադրին մահացել է ռուսական ուժերի դեմ նախաձեռնված գործողության ընթացքում։
BBC-ի թուրքական ծառայությունը նկատում է, որ ԻՊ առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի մահացած լինել-չլինելու կամ չսպանված լինելու դեպքում գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։