«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանություններն առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ, անգամ Փաշինյանի։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլև, մեր տեղեկություններով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում՝ հայտնի չէ:
ԱԳՆ-ում նրան կփոխարինի լրատվականի աշխատակից Աննա Նաղդալյանը: Քանի որ Բալայանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում ԶԼՄ-ների նկատմամբ, «սև ցուցակներ» պահում, մենք անկեղծ ուրախ ենք նրա համար: Իսկ ավելի վաղ նրա երկվորյակ եղբորը՝ Գաբրիել Բալայանին ՝ Բրյուսովի նախկին պրոռեկտորին, նշանակեցին պաշտպանության փոխնախարար:
Կիմ Բալայանի մյուս որդին՝ Դավիթ Բալայանն էլ դատավոր է: Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանները հետ են կանչվում և նշանակվում որոշակի ընթացակարգերի ավարտից հետո, նախագահի հրամանագրով, մինչ այդ որևիցե մեկնաբանություն չի տրվում»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: