Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի պաշտպանը դուրս է եկել ՀՀԿ-ից. «ՀՀԿ-ն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեև պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ:

Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական է եղել այս օրերին կալանավորված ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը` Արսեն Մկրտչյանը:

Սակայն հիմա նա դուրս է եկել ՀՀԿ-ից՝ պնդելով. «Դուրս եմ գալիս մի կառույցից, որի գոյությունը դե ֆակտո ինձ համար չկա: Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ն այսօր գործում է, չեմ համարում, որ ՀՀԿ-ի հետ կարելի է հույսեր կապել: ՀՀԿ-ն ինձ համար կամ իմ ընտանիքի համար որևէ լավ բան արած չունի: Ես եմ եղել կուսակցության համար, կուսակցությունն ինձ համար երբեք չի եղել: Կուսակցությունն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել ինձ»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL