Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն, որ ասում էինք պետական հիմնադրամներին մի օգնեք, փող մի ուղարկեք դրանց, որովհետեւ ուտում են, սերժաբարո գրչակները ղժժում էին վրեքս ու քֆրտում մեզ: Ասում էինք՝ հարգելի սփյուռքահայություն, մարդկանց ուղիղ օգնեք, կան կարգին համայնքապետեր, օգնեք անմիջականորեն այդ համայնքներին, կարիքավորներին օգնեք ուղիղ, առանց միջնորդների եւ, մանավանդ, առանց փչացած հիմնադրամների, ասում էին՝ դուք դավաճան եք, թշնամու ջրաղացին եք ջուր լցնում…
Հիմա տեսեք եւ բլբլացեք, թե ով էր դավաճանը …
Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենը, դոշին Ցեղասպանության անմոռուկ նշան, ձերբակալվել է հիմնադրամի միջոցները (առայժմ ըստ մեղադրանքի՝ մոտ 130 մլն դրամ) վիրտուալ խաղատներում մսխելու կասկածանքով»:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը: