Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական կողմը սովորաբար բնակավայրերի վրա կրակում է հիմնական այն դեպքերում, երբ առաջնագծում չի կարողանում կռվել հայկական բանակի զինվորների հետ։ Սովորաբար իրենց սկսած անօրինական քայլերին տրվում է համարժեք ու մի բան էլ ավել պատասխան ինչից հետո թշնամու բանակը սկսում է կրակել բնակավայրերի ուղղությամբ, որպեսզի հայկական կողմը այդ ամենը հաշվի առնելով դադարեցնի կրակոցը։ Չնայած հիմնական այդպիսի քայլերի վերջը ավելի վատ է լինում։
Պաշտոնապես հայտարարված արդեն մեկ դիրք կա, որը ավիրվել է հայկական բանակի կրակոցի արդյունքում։ Սակայն ես ցանկանում եմ ուշադրությունը կրկին հրավիրել Նախիջևանում գտնվող սահմանամերձ գյուղերին, որոնք հիմնականում շատ խիտ բնակեցված են ու գտնվում են մեր բանակի վերահսկողության տակ։
Հայկական կողմից հետևում են այս բնակավայրերի ցանկացած շարժին՝ մուտք , ելք, ռազմական և քաղաքացիական տեղաշարժ։ Վերահսկողության տակ է գտնվում նաև ադրբեջանական 150 հոգանոց գումարտակը։
Եթե մի օր մենք էլ որոշենք կրակել բնակավայրերի ուղղությամբ, ապա այդ դեպքում հավատացեք թշնամու բանակի զինվորներին բահերով և այլ գործիքներով կսատկացնեն հենց իրենց բնակիչները։
Բայց դե մենք մարդասեր ենք, մնում է չափը չանցնենք։