Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել. Ինչքանով է իրավիճակը լավ մեզ համար՝ ըստ Վահան Բադասյանի

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հայ-նախիջևանյան սահմանին վերջին օրերին լարվածությունն աճել է. հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջևանյան ուղղությամբ՝ որոշ տեղամասերում, փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան` ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել` թույլ չտալով հակառակորդին կատարելու իր խնդիրը:

Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե այսպես Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել:«Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել:Եվ կարծում եմ` այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետև եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու»,- ասել է նա՝ հավելելով,- «բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք և այժմ ի դեմս Հայաստանի` ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL