Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հուլիսի 2-ին, կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում:
Երևանի ժամանակով 18:00-ին Սամարայի համանուն ստադիոնում կմեկնարկի Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև խաղը:
Ավելի ուշ Դոնի Ռոստովի «Ռոստով Արենայում» կմրցեն Բելգիայի և Ճապոնիայի հավաքականները:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք` խաղերն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերում: