ինչպես հայտնել էին, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հուլիսի 2-ին Արամ Դանիելյանը հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ:
Եվ ահա, քիչ առաջ տեղի ունեցած նիստում նա խնդրեց ավագանու անդամներին՝ հաստատել իր հրաժարականը: «Իմ հրաժարականը եկել ա քաղաքական իրավիճակի փոփոխությունից: Նպատակահարմար եմ գտնում իմ տեղը զիջել այդ ուժի ներկայացուցչին»,- ասաց նա:
Ավագանին որոշումը կայացրեց միաձայն: