Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան» մեդիա հոլդինգում ֆինասական խնդիրներ կան: Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին մեդիա գրուպի աղբյուրները փոխանցել են, որ ծանր է հատկապես «Արմնյուզ» հեռուստաընկերության վիճակը: Մեղմ ասած, այն գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ: Անգամ տեղեկություններ կան, որ Միքայել Մինասյանը հեռուստաընկերության բաժնետոմսերը դրել է վաճառքի եւ դրանցով հետաքրքրված են գործարար Խաչատուր Սուքիասյանը ու «RBC» ռուսական մեդիա հոլդինգի սեփականատերերը: