Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներ, ջրցան մեքենաները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվալու: Վաղո՜ւց չենք հանդիպում, կարոտել ենք օրվա տարբեր ժամերին նրանց տեսնել Երևանի փողոցները ջրելիս, հատկապես այս շոգերին: Դե՛, ձեզ տեսնենք, շքերթը սկսեք: Նաև ասեմ, որ ուզում էի սովորական մի ջրցան մեքենայի նկար դնել, googl-ը միայն ոստիկանության ջրցանների նկարները բերեց, ափսոս: