Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շիրակի պետհամալսարանի պաշտոնյաները գործի են գնում ՀՀԿ գրասենյակ. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը չի համակերպվում այն փաստի հետ, որ իր դիմումի համաձայն ազատվել է Շիրակի Մայր բուհի ղեկավարի պաշտոնից…Չեն համակերպվում այդ փաստի հետ նաև նրա ֆան-ակումբի ներկայցուցիչները,որոնք կրթական գործի Կոլումբոս Մինասյանի շնորհիվ ստացան բարձր պաշտոններ և աստղաբաշխական աշխատավարձեր: Ֆան-ակումբի ներկայացուցիչները հիմա էլ Մինասյանի մոտ գործի են գնում ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում… ՇՊՀ-ում տեղի ունեցած անօրինականություների փաստի առթիվ հարուցված քրեական գործից հետո այդ անձանց այցերը ՀՀԿ գրասենյակ ավելի հաճախակի են դարձել… Հունիսի 15-ից հետո հաճախակիացել են ՇՊՀ գլխավոր հաշվապահի այցերը ՀՀԿ գրասենյակ Սահակ Մինասյանի մոտ (տե´ս լուսանկարը)…Հավելեմ,որ Մինասյանի աջ ձեռք համարվող սույն անձը Մինասյանին այցելում է աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին… Հետաքրքիր է,բուհի ռեկտորի պաշտոնակատարը տեղյակ է,թե որտեղ է թրև գալիս բուհի գլխավոր հաշվապահը աշխատանքային ժամերին…Հիշեցնեմ,որ պարոն Քալաջյանը Սահակ Մինասյանի ամենամտերիմ մարդկանցից է…Հենց սույն ֆինանսիստն է իր խմբով 2016 թ-ի հուլիսի վերջերին աուդիտ անցկացրել ՇՊՀ-ում,որից հետո նշանակվել է ՇՊՀ գլխավոր հաշվապահի պաշտոնին ամսական 350 հազար դրամ աշխատավարձով…Ըստ հավաստի տեղեկությունների`2017 թ-ին տեղի ունեցած երկու աուդիտները ևս անցկացվել են այն նույն կազմակերպության կողմից, որտեղ նախկինում աշխատել է աուդիտոր Քալաջյանը…Գլխավոր հաշվապահը միակը չէ,ով այցելում է ՀՀԿ գրասենյակ Սահակ Մինասյանի մոտ աշխատանքային ժամերին…Սահակ Մինասյանին հաճախակի այցելում են նաև բուհի գրադարանի և որակի կենտրոնի տնօրենները…Հավելեմ,որ այս երկու պաշտոնյա տիկնայք ևս Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչներն են և նախկին ռեկտորի կողմից գործած որոշ անօրինականություննների համահեղինակները… Օրինակ՝գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման մեջ ակտիվ դերակատարություն ունի գրադարանի ներկայիս տնօրենը…
Այս ապացույցները ևս վկայում են,որ չնայած այն հանգամանքին,որ Սահակ Մինասյանը մայիսի 18-ից հետո դե յուրե ռեկտոր չէ,սակայն դե ֆակտո շարունակում է ղեկավարել բուհը իր յուրայինների միջոցով…Այլապես ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը,որ աշխատանքային ժամերին ՇՊՀ պաշտոնյաները ոչ թե գտնվում են իրենց աշխատավայրում,այլ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակնում,որի դիմաց նաև կայանված է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար,ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական մեքենան… Քրեական գործի անաչառ քննություն անցկացնելու համար Սահակ Մինասյանի կողմից բարձր պաշտոններին նշանակված ԲՈԼՈՐ անձանց պետք է ժամանակավորապես հեռացնել այդ պաշտոններից, քանի որ վերջիններս կարող են ազդել նախաքննության վրա՝ ամեն ինչ անելով, որպեսզի թաքցնեն Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները…
Հ.Գ.Սահակ Մինասյանին հյուրընկալվողներից շատերը ՀՀԿ անդամ են և այս փաստերը բարձրաձայնելուց հետո կարող են հայտարարել,որ նրանք կուսակցական են, կուսակցության գործերով են գնում ՀՀԿ գրասենյակ… Սակայն կրկնեմ.այցերը տեղի են ունենում աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, որոնց ապացույցները առկա են…

Gagik Hambaryan-ի լուսանկարը:Gagik Hambaryan-ի լուսանկարը:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL