Մեքսիկացի հնագետները Պուեբլա նահանգի կենտրոնական տարածքում հողի շերտի տակ հնագույն բուրգի ավերակներ են հայտնաբերել. հնարավոր ՝ պարզվի, որ այն աշխարհի խոշորագույն բուրգերից մեկն է՝ գրում է EFE-ը:
Ավերակները առաջին անգամ պատահաբար հայտնաբերել են շինարարները, որոնք այդ վայրում զվարճանքների այգի կառուցելու համար շինարարական աշխատանքներ են կատարել: Այնուհետև նրանք այդ մասին հայտնել են հնագետներին:
Նախնական տվյալներով՝ բուրգը կառուցվել է մ.թ.ա. 200թ. մինչև մ.թ. 600թ. ընկած ժամանակահատվածում: Փորձագետների կարծիքով՝ տեղաբնակները այն օգտագործել են կրոնական ծիսակատարությունների համար: