Search
Close this search box.

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հաջորդ շաբաթ պաշտոնապես դիմելու եմ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է նոր հրամանագիր ստորագրել՝ ՀՀ նախագահի նախկին հրամանագիրը անվավեր ճանաչելու մասին:

Իրավական պետության կարևոագույն սկզբունքներից է օրինականության սկզբունքը: Ըստ այդմ՝
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ Սահմանադրության 50 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան…:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչն իմ հաղորդման հիմնան վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ արձանագրել է, որ՝ «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղկալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին»  ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ» :

Անվավեր է… այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝ ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով… (Վարչ. հիմ. և վարչ. վար. մասին ՀՀ օրենքի 63 հոդվ.):

Իսկ նույն օրենքի 65 հոդվածի համաձայն՝ «Ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Իսկ ինչպես վերը նշվեց ինձ զբաղեցրած պաշտոնից ազատել են օրենքով սահմանված կարգի սխալ կիրառմամբ…

Ի դեպ հետաքրքիր տեղեկատվություն եմ տեղադրում մեկնաբանություններում… խնդրում եմ ուսումնասիրել

Please enter a valid URL