Ոստիկանության Արմավիրի բաժինը մի կնոջից ահազանգ է ստացել, որ Արշալույս գյուղում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել իրերը: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Գողության պահին տարածքում մարդիկ չեն եղել։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ` հունիսի 28-ին։
Այլ տեղեկություններ առայժմ չկան։
Ոստիկանությունից հայտնեցին, որ գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: