Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամուլսարից լուրեր եկան նոր, որ Լիդիանն իր աշխատողներին հավաքում է և ուզում են փակել միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները։
Հիշեցնեմ, որ տեղի բնակիչները դեմ են այդ հանքի հնարավոր բացմանն ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները՝ խոչընդոտելով միայն Լիդիանի աշխատանքներին։ Ոչ մի այլ ճանապրհ իրենց կողմից չի փակվել այս օրերի ընթացքում»: