Search
Close this search box.

«Հրապարակ». Հայաստան է եկել հայտնի գործարար Լեւոն Մարկոսը. նրա ունեցվածքը խլել էին հայաստանյան օլիգարխները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում հանում են իրենց արխիվներում մնացած նամակները, դիմումները, նախկին իշխանության հրահանգով կարճված գործերը եւ նոր քննություններ սկսում: Մենք տեղեկացանք, որ վերջերս Հայաստան է ժամանել Մոսկվայում բնակվող հայ անվանի ձեռնարկատեր Լեւոն Մարկոսը, ում դեմ ՀՀ նախկին իշխանությունները հետապնդում էին իրականացնում։

Նա հարցաքննվել է վաղուց հարուցված մի քրգործի շրջանակներում։ Բանն այն է, որ գործարարն այստեղ մեծ ունեցվածքի տեր էր, այն խլել են հայաստանյան օլիգարխները, ինչի առթիվ նա մի շարք բաց նամակներ է հղել՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Սակայն այս ամենի արդյունքում քրեական գործ է հարուցվել, մեղադրանք առաջադրվել գործարարին, որ այլեւս մոռանա Հայաստանի ճանապարհը:

Այժմ, երբ իշխանություն է փոխվել, Մարկոսը եկել է Հայաստան, հարցաքննվել եւ հույս ունի, որ արդար քննություն կլինի: Նա 1-2 տարի առաջ Մոսկվայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ զրուցել իր հարցով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL