«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին և փոքր:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 34 հատ 40 սմ երկարությամբ եւ լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ և լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ:
Նշենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը: Նաև հիշեցնենք, որ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: