ժիշկները պնդում են, որ թաց մազերով քնելը ոչ միայն հաճելի չէ, այլև վնասակար է առողջության համար՝ գրում է telegraf.com-ը:
Թաց մազերով քնելը վնասակար է մի քանի պատճառներով. թաց մազերը փխրուն են. դրանք կարող են խճճվել, կոտրատվել:
Թաց մազերով քունը կարող է նաև մրսածության պատճառ դառնալ. գլխամաշկը սառչում է, դրանից ոչ միայն դիմադրողականությունն է ընկնում, այլև թուլանում են մազարմատները, առաջանում է մազաթափություն:
Բացի դրանից, առավոտյան կարող է գլուխը ցավալ:
Խոնավ միջավայրում արագորեն զարգանում է Malassezia Furfur սունկը, ինչը հանգեցնում է մաշկի հիմնայնացմանը և թեփի առաջացմանը: