Search
Close this search box.

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակում

Չի բացառվում, որ այս գործողությունը կապված լինի ԱԱԾ-ում քննվող Դոն Պիպոյի դեմ սպանության նախապատրաստման գործի հետ: Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առեւանգման գործի շրջանակներում եւս 4 անձ է ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն տարածել է նաեւ տեսանյութ, որում գործով անցնող Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն են: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ առեւանգողները, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ըստ որում՝ կադրում չերեւացող հարցադրումներ անող անձի անունը Պիպո է: Տեսանյութում որպես պատվիրատուի անուն նշվում է ոմն Արտյոմ, երևում է, որ առեւանգվածները պատասխանում են ըստ ԱԱԾ-ի՝ անձամբ Դոն Պիպոյի հարցերին:

Դոն Պիպոն հարցնում է. «Էս կողքինդ ո՞վ ա»: Առեւանգված Արտակ Այվազյանը պատասխանում է՝ Վազգենը: Մյուս հարցին՝ ինչքա՞ն փող պտի տայիք սրան, որ ինձ խփեր, առեւանգվածը պատասխանում է «Արտյոմն ասել ա՝ տաս հազար»:

Please enter a valid URL