Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ոչ վաղ անցյալում Արցախ այցելելու համար բանտարկության էր ենթարկվել Ադրբեջանում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը Վաշինգտոնում:
«Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի պես թշնամի ունելաը վիրավորական։ Հիմա հասկանում եմ: Լինել այսքան կանխատեսելի, անխելք, ձանձրալի, թույլ, ահա այն թշնամին, որի համար ամաչում են իմ հայ ընկերները:
Նրանք կարող են կտրել մահացած ծերունու ականջները և չորսով խեղդել Լապշինին բանտախցում և ոչինչ ավելին»,- գրել է ռուս-իսրայելցի բլոգերը։ Հրապարակոլով իր և ՀՀ նախաֆահի լուսանկարը, նա մեկնաբանել էր, թե Նավթաստանի հետախուզությունը որսացել է Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը, դա նշանակում է, որ Լապշինը հաստատ փող է ստացել դաշնակներից:
Բլոգերը նկատում է, որ «Ադրբեջանն այնքան ցած է գլորվել, որ հենց նույն խոսքերը հրապարկել է բոլոր պարբերականներում»:
«Այս ամբողջ պատմության մեջ ինձ միայն մի բան է զարմացնում. որ նրանք կորցրել են միայն Ղարաբաղը, բայց ինչ-որ հրաշքով պահպանել են Գյանջան և Բաքուն: Իրականում, հրաշք է», -հավելել է բլոգերը: