Search
Close this search box.

«Ժամանակ». Սերժի Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Please enter a valid URL