Search
Close this search box.

«Վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, ու այն ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին: Կառավարություն եմ աշխատում, դա նաև հարմար է: Կարծում եմ՝ վարչապետը կունենա մեկ նստավայր»:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանել՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1-ը:

Please enter a valid URL