Search
Close this search box.

«Վաչագանին սպառնում է 6, Մանվելին՝ 8, Հասմիկ Սարգսյանին՝ 10 000 դրամի համար 5 տարվա ազատազրկում». Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե գեներալ Վաչագան Ղազարյանը մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածով, որով նա այժմ ձերբակալված է, ապա նրան առավելագույնս սպառնում է 6 տարվա ազատազրկում: Մանվելին՝ բանակի համար նախատեսված գույքը յուրացնելու մասով սպառնում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում: 10.000 դրամի համար չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել (կարող էր մինչև 8 տարվա ազատազրկման դատապարտվել) միայն այն բանի համար, որ գողությունը կատարել է բնակարան ապօրինի մուտք գործելով: Իսկ այն, որ Վաչագանն ու Մանվելը տարիներ շարունակ ապօրինի մուտք են գործել ԲՈԼՈՐԻՍ գրպանները, նրանց արարքի որակման վրա որևէ կերպ չի ազդելու:
Հ.Գ. — «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»:
Սիամանթո

Please enter a valid URL