Search
Close this search box.

Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի լուրը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը, անդրադառնալով  Երևանի  ավագանու  «Ելք»  խմբակցության   ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որում վերջինս նշել է, թե իրենց տեղեկություններով Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմումն արդեն գրել է, պատասխանեց,  որ նման տեղեկատվություն չկա: «Տեսել եմ հայտարարությունը, չեմ հաստատում և ասում եմ, որ նման տեղեկատվություն  չկա»,-ասաց Արթուր Գևորգյանը:

 

Please enter a valid URL