Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 6-րդ տուրը, որում կարևոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Սետուրամանը, ովքեր համապատասխանաբար առավելության հասան Զավեն Անդրիասյանի և Ռինատ Ջումաբաևի նկատմամբ: Հաղթանակների շնորհիվ Մելքումյանը և Սետուրամանը վաստակեցին 5-ական միավոր և սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մյուս առաջատարները՝ Կրիշնան Սաշիկիրանը, Հայկ Մարտիրոսյանը և Կիրիլ Ստուպակը, իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Վերը թվարկված երեք շախմատիստները և 6-րդ տուրում հաղթանակներ տոնած Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 4.5-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:
Այսօր կայանալիք 7-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ կմրցեն Հրանտ Մելքումյանը և Սետուրամանը: