Search
Close this search box.

Վարչապետ Փաշինյանը երկու աշխատավայր կունենա

Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը կներկայացնի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Ըստ այդմ, նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:

Please enter a valid URL