Էպոսագետ Վարդան Սեդրակյանի Ֆեյսբուքյան էջում գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Շարունակություն.
Պարոն վարչապետ.
Իսկ այժմ Ձեզ կպատմեմ երկրորդ կրակոցի մասին.
Ինչպես և առաջինի դեպքում, այս կրակոցից հետո էլ, Պ.Հայրիկյանի հագուստի վրա անցքեր չկային.
Դատախազ Ամիրզադյանը, մեղադրական ճառի ժամանակ ասաց, իբր կրակողն ու Հայրիկյանը իրար քաշքշել են, այդ ընթացքում մարդասպանը կրակել է, և գնդակը անցել է կոճակների արանքով:
Իմ այն հարցին, “Ինչ է, ջերմաչափ էր դնում թևի տակ ? “, դատախազը չպատասխանեց. Իսկ դատավորը նկատողություն հայտարարեց, դատախազին ընդհատելու համար.
Ուշագրավն այն է, որ դատաձգաբանական փորձագետը, գործի մեջ նշել էր, որ կրակոցը կատարվել էր 2,5 — 3 մ հեռավորությունից.
Ակնհայտ է, որ այդպիսի հեռավորության վրա գտնվող մարդիկ չէին կարող իրար քաշքշել.
Բայց առավել զարմանալին այն է, որ Պ.Հայրիկյանը և իբր կրակող Խ.Պողոսյանը, դատարանում դեպքը նկարագրեցին իրարից տարբեր կերպ.
Նույնիսկ սկեցին իրար վրա գոռգոռալ, թե այսպես չի եղել, այլ կերպ է եղել.
Բայց սա էլ վերջը չէ.
Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ Պ.Հայրիկյանը և Խ.Պողոսյանը, դեպքը նկարագրեցին բակի տարբեր հատվածներում.
Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ.
Բայց հավատացեք, որ դատավարությունը այդպես է իրականացվել:
Կարող եմ Ձեզ տրամադրել դատավարության ամբողջ տեսագրությունը, կամ այդ հատվածը.
Եվ այսքանից հետո ես դեռ բանտում եմ:
Որոշում կայացրեք, պարոն վարչապետ !!!
Հիշեցնենք, որ երեկ էպոսագետն առաջին բաց նամակն էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: